Հասարակություն
22:40 29/06/2019

ԱԻՆ-ը հսկվող այրում մոտ 3.5 հեկտար տարածքում

Հունիսի 28-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայրաքաղաքի տարբեր տարածքներում իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: Կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է մոտ 3.5 հեկտար չոր խոտածածկույթ:

Ժամը 10:05-ից մինչև 13:21-ը ԵՓՎ թիվ 10 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասում՝ Փոքր Մհեր կրթահամալիրի հարակից տարածքում, իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 3000 քմ խոտածածկույթ։

Ժամը 10:41-ից մինչև 13:21-ը ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի «Հույսի ավան» թաղամասի հարակից տարածքում իրականցրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ:

Ժամը 10:58-ից մինչև 15:29-ը ԵՓՎ թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նոր Գաջի գործարանի և Թոխմախի գերեզմանատան հարակից տարածքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 7000 քմ խոտածածկույթ։

Ժամը 13:56-ից մինչև 20:05-ը ԵՓՎ թիվ 9 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Բեկի փողոցի (արագաչափից մինչև հեռուստաաշտարակ հատված) խոտածածկ տարածքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ։

Ժամը 14:18-ից մինչև 17:14-ը ԵՓՎ թիվ 11 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Աճառյան փողոցի դեպի Առինջ գյուղ տանող երթևեկելի գոտու աջակողմյան հատվածում և «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 3000 քմ խոտածածկույթ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ