Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նոր ղեկավար։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար», – ասված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փամբուխչյանը զբաղեցրել է ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնը, որից ազատվեց երեկ՝ ապրիլի 11-ին։
