fbpx
Հասարակություն

ԱԻՆ-ը հսկվող այրում է իրականացրել մոտ 23,5 հեկտար տարածքում

Հունիսի 19-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայրաքաղաքի տարբեր տարածքներում իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: Կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է մոտ 23,5 հեկտար չոր խոտածածկույթ:

Ստորև ներկայացնում ենք տվյալներ ըստ տարածքների՝ համաձայն կատարման ժամանակացույցի:

Ժամը 11:00-ից մինչև ժամը 13։00-ն ԵՓՎ թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Իսակովի պողոտայում՝ Ռուսական եկեղեցու հարակից տարածքում, իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ։

Ժամը 10։00-ից մինչև ժամը 16։50-ն ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նորքի 17-րդ փողոցից դեպի Գ. Հովսեփյան փողոց տանող հատվածում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ:

Ժամը 11։00-ից մինչև ժամը 13:00-ն ԵՓՎ թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Գլինկայի փողոցի 4 հասցեի մոտակայքում իրականացրել է հերթպահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ։

Ժամը 11։00-ից ԵՓՎ թիվ 10 և թիվ 1 ՀՓՋ-երից մեկական մարտական հաշվարկ Նուբարաշեն 4-րդ փողոցում իրականացնում է հերթապահություն։ Հսկողությամբ այրվում է մոտ 8000 քմ խոտածածկույթ:

Ժամը 10։00-ից ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ-ից և թիվ 13 ՀՀՋ-ից մեկական մարտական հաշվարկ Նոյ թաղամասի հարևանությամբ՝ Բլից բենզալցակայանի ետնամասում, իրականացնում է հերթապահություն։ Հսկողությամբ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։

Ժամը 13։24-ից մինչև 16:00-ն ԵՓՎ թիվ 2 ՀՓՋ-ից երկու, թիվ 4 և թիվ 6 ՀՓՋ-ներից մեկական մարտական հաշվարկ թիվ 6 հիվանդանոցի հարակից տարածքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ