fbpx
Աշխարհ

Air France-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցի տարածքով կատարվող չվերթները

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը հրաժարվել է չվերթներ իրականացնել Հորմուզի նեղուցի հատվածով: Այս մասին ընկերության ներկայացուցիչը հայտնել է РИА Новости-ին:

«Air France-ի ինքնաթիռները չեն թռչում Հորմուզի նեղուցի վրայով: Air France-ը Ֆրանսիայի ու տեղական իշխանությունների հետ միասին անընդհատ ուսումնասիրում է տեղանքները, որոնք կարող են վտանգ ներկայացնել»,- ընդգծել է կազմակերպության ներկայացուցիչը:

Ավելի վաղ մի շարք այլ կազմակերպություններ նույնպես հայտարարել էին այդ տարածքով թռիչքների իրականացման ժամանակավոր դադարեցման մասին:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին «Իրանի Իսլամական Հանրապետության պահապանների կորպուսը» հայտարարել է իր տարածքում ամերիկյան անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Հայտարարությանն ի պատասխան ամերիկյան կողմը հայտարարել են, որ Իրանական հակաօդային հրթիռը ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցել միջազգային օդային տարածքում՝ Հորմուզի նեղուցի երկնքում: Արդեն մի քանի օր է, ինչ երկու երկրների միջև դիմակայությունը մնում է լարված։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ