Airbus ընկերությունը տեսանյութի միջոցով ցուցադրել է իր կողմից մշակված անօդաչու թռչող տաքսու մոդելը: Ընկերությունն այն կոչել է Vahana: Այս մասին հայտնում է AeroSpace Testing International-ը:
Աղբյուրը հայտնում է, որ թռչող սարքն արդեն տևական ժամանակ թեստավորվում է ընկերության կողմից: Առաջին անգամ այն փորձարկվել է 2018 թվականի հունվարի 31-ին: Թռիչքից հետո այն գեղեցիկ վայրէջք է կատարել: Ներկայում սարքը փորձնական՝ մոտ 50 թռիչք է կատարել։
https://www.youtube.com/watch?v=7xJfYJUYIyc