Խորհրդարան

ԱԺ-ից դուրս դիսկուրսը հակամարտություն է նախկին ու ներկա իշխանությունների մեջ․ պատգամավոր

Այն գործընթացները, որ ընթանում են ԱԺ պատերի ներսում, գնալով ավելի շատ ձեռք են բերում քաղաքական ու քաղաքակիրթ բնույթ և կայացման ճանապարհին են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«ԱԺ-ից դուրս դիսկուրսը քաղաքական չէ, ավելի շատ նախկին և ներկա իշխանությունների պայքար ու հակամարտություն է: Հանրային խնդիրները, որոնք կան հանրության մեջ, ԱԺ-ն փորձում է ներքաշել խորհրդարան: Օրինակ՝ Ամուլսարի հարցը կառավարության տիրույթում էր, բայց ԱԺ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց և փորձեց քաղաքակիրթ բանավեճի ճանապարհով տանել»,-ասաց նա:

Սերգեյ բագրատյանը նաև հավելեց, որ նոր իշխանությունը, որ պետք է հետո գա, անհույս է, որ նախկին իշխանությունները կարծում են, թե ինչ-որ բան կփոխվի իրենց կյանքում։

«Իրենք պետք է հաշտվեն, որ իրենք անդառնալի հեռացել են:

Ես այն գործարարներին, որոնք նախկին իներցիանով դեռ մենաշնորհների են տիրապետում, կոչ կանեի ժամ առաջ ինքնակամ հանձնեն այդ մենաշնորհները՝ դրանով արձագանքելով, որ պատրաստ են ազատ մրցակցության պայմաններում հաստանալ ու հարստացնել»,-ասաց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ