fbpx
Խորհրդարան

ԱԺ «Իմ քայլի» ներսում և ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամա­վորով փոխելու հարցը

«Այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում և ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամա­վորով փոխելու հարցը:

Դրա պատճառը հունիսի 24-ին ԵԽԽՎ գարնանային նստաշր­ջանում տեղի ունեցած դեպքն էր, երբ պատգամավորը չէր մասնակցել Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցով քվեարկությանը, և դա պատճառաբանվեց այնպես, որ ուկրաինացի պատգամավորների հետ պայմանավորվածություն է եղել:

Այդ շրջանում հնարավոր եղավ հարթել հարաբերությունները ռուսական կողմի հետ, և Իգիթյանը մնաց պատվիրակության կազմում, սակայն վերջին օրերին այդ խոսակ­ցությունները կրկին ակտուալ են դարձել:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այդ հարցով մեկնաբանություն ստանալ հենց Հովհաննես Իգիթյանից, սակայն նա այդ պահին չցանկացավ մեկնաբանություն տալ իր հնարավոր փոփոխության վերաբերյալ»:

Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ