fbpx
Խորհրդարան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են բյուջետային քննարկումները

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Արման Եղոյանի և Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ին քննարկվել է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են ավելի քան 11.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով տարեկան ճշտված ծրագրի 29.1%ը: Վարկային միջոցների հաշվին իրականացվել է 18 ծրագիր:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ հաշվետու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցվել են մի շարք կարևոր ձեռքբերումներ:

Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ նախարարը նշել է, որ այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ բոլոր անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց հետո: Նա ընդգծել է, որ 2018 թ. ՀՀ վարչապետի կողմից վերստեղծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Հայաստան-Եվրամիություն Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որի շրջանակներում մշակվել է համաձայնգրի կիրարկման ճանապարհային քարտեզ և ոլորտային մոտարկման գործընթացի իրականացում:

Զեկուցողի տեղեկացմամբ՝ 2018 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստի ընթացքում Եվրամիությունը հաստատել է իր աջակցությունը Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ ընդգծելով, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումը բարեփոխումների և արդիականացման հիմնական գործիք կհանդիսանա, կօգնի ներդումների ներգրավվմանը և հստակ օգուտներ կապահովի ինչպես ԵՄ, այնպես էլ մեր երկրի քաղաքացիների համար:

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության գործընթացին: Նախարարը նշել է, որ ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունն առանձին այցեր է նախատեսում դեպի ԵՄ անդամ մի շարք երկրներ՝ խթանելու մուտքի արտոնագրերի ազատականացման երխոսության մեկնարկը:

Զեկուցողները պատասխանել են նաև խորհրդարանականների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերել են ԵՄ երկրներ վիզաների ազատականացման գործընթացին, ազատ տնօրինվող դրամշնորհների մոնիթորինգին, ԵՄ երկրներ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թվի նվազմանը, համազգային խնդիրների շուրջ հայ համայնքի ներգրավմանը և այլն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ