fbpx
Իրավական

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դատական համակարգի փոփոխությունների փաթեթը

Դատական օրենսգրքի փոփոխությունների ծավալուն փաթեթը այսօր՝ մարտի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 76 կողմ, 35 դեմ և 1 ձեռնպահ ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 9 պատգամավորի ծրագրով թողած կողմ քվեարկությունները։

Փաթեթի համաձայն՝ առաջարկվում են մի շարք փոփոխություններ դատական համակարգում: Դրանցից մեկով նախատեսվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատել՝ 5 տարուց դարձնելով 2,5 տարի: Առաջարկվող փոփոխություններից մեկը, որով նախատեսվում է դատավորների թեկնածուների հավակնորդների նվազագույն տարիքային շեմը 28-ի փոխարեն սահմանել 25, բուռն քննարկման արժանացավ ԱԺ երեկվա նիստում:

Քվեարկությունից առաջ վարման կարգով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասաց, որ նախորդ նիստում արդեն քննարկման էին ներկայացրել իրենց մտահոգությունները, և իրենց խմբակցությունն այսօր դեմ կքվեարկի: Խմբակցությունը կներկայացնի իր առաջարկությունները:

«Եթե առաջարկություններն ընդունվեն, և դատավորների անկախության, զտման գործընթացի հետ կապված մեր մտահոգությունները փարատվեն, երկրորդ ընթերցմամբ մենք կողմ կքվեարկենք»,-ասաց Մարուքյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ