fbpx
Իրավական
12:30 10/09/2019

ԱԺ-ն չընդունեց ԲՀԿ-ի ներկայացրած օրինագիծը, որին կողմ էր Արարատ Միրզոյանը

ՀՀ Ազգային ժողովը չընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50% վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատել հողի հարկից:

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին խնդրեց դեմ քվեարկել օրենքի նախագծին, որը բացասական եզրակացության էր արժանացել իր գլխավորած հանձնաժողովի կողմից։

Սակայն, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ինքը կողմ է քվեարկելու նախագծին։

Արդյունքում՝ օրենքի նախագիծը չընդունվեց 59 դեմ, 41 կողմ և 5 ձեռնպահ ձայնով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ