Խորհրդարան
17:00 13/02/2020

ԱԺ-ն ընդունեց համայնքներին կապիտալ ծրագրերը համաֆինանսավորելու հնարավորություն տվող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքներին հնարավորություն տալ ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրերը:

Նախագիծն ընդունվեց 114 կողմ ձայներով:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Նախագծով հնարավորություն է տրվում համայնքներին իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրեր կամ կապիտալ ակտիվի ձեռքբերում՝ պայմանով, որ դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով հաշվառվեն համայնքի հաշվեկշռում: Համայնքները գործող կարգավորմամբ ներկայում էլ կապիտալ ծախսեր անում են, սակայն առանց համաֆինանսավորման:

Ֆոնդային բյուջեից ներկայում կարելի է անել կապիտալ ծախսեր, կապիտալ ակտիվներ ձեռք բերել՝ միայն եթե դա մեկ ծրագրի շրջանակում է: Նախագծով հնարավորություն է տրվում, որ ծրագրերը համաֆինանսավորվեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ