Տեսանյութեր

ԱԺ նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը և բռնի ծայրահեղականությունը» թեմայով։

Այս մասին Արարատ Միրզոյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառւոմ կատարել։

«Մեր օրերում ահաբեկչությունը նաև պրոքսի պատերազմների մի դրսևորում է։ Դժբախտաբար, այս մարտավարությանը մենք ականատես ենք լինում նույնիսկ Միջխորհրդարանական միության որոշ անդամ երկրների կողմից: Համաշխարհային հանրությունը կարող է տուժել այսպիսի խելահեղ գործողություններից, և խորհրդարանները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն այս մարտահրավերների դեմ պայքարելու հարցում»,- ասված է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ