fbpx
Քաղաքականություն

Քաղաքացիական պայմանագրի ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է

Հուլիսի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը «Լուրեր»-ին հայտնել է, որ որ կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, իսկ փոխնախագահների թեկնածուները Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանն են։

Նրա խոսքով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ վարչության և խմբակցության անդամների մասնակցությամբ ընդլայնված նիստում հաստատվել են նրանց թեկնածությունները:

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն ԱԺ նախագահի կարգավիճակում լինելու է Ալեն Սիմոնյանը: Ինչպես ցանկացած կարևոր որոշում մեր կուսակցության ներսում, բացառապես փաստարկների և արգումենտների դաշտում է: Դա մեր գործելաոճն է դեռևս կուսակցության հիմնադրման օրվանից: Բոլոր տեսակի ընտրությունները՝ վարչության ընտրություններ, ռեյտինգային ցուցակ, նախընտրական շրջափուլում մենք ինստիտուցիոնալ մոտեցում ենք դրսևորում: Այս հարցը ևս նմանատիպ քննարկումների և փաստարկների արդյունքում է որոշվել»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ