fbpx
Խորհրդարան

ԱԺ նախագահը՝ Քաղաքացու օրվա միջոցառմանը տրամադրված ֆինանսների մասին

Ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Կառավարության կողմից 124 միլիոն դրամի տրամադրմանը Քաղաքացու օրվա միջոցառումներին, նշեց որ արդարացված է համարում  այդ որոշումը:

«Հայաստանում՝ հատկապես սոցիալական ոլորտում միշտ կան բազմաթիվ խնդիրներ և մենք կարող ենք որևէ ծրագիր չիրականացնենք, մինչև վերջին հյուղակի, անօթևանի ու կարիքավորի հարցը չլուծվի, բայց սա հավերժ պրոցես է և բոլոր երկրներում կան մարդիկ ու հարցեր, որոնց ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել և գերի մնալ դրան, ձեռնպահ մնալ այլ ծրագրերի իրականացումից, այնքան էլ խոհեմ չէ, կարծում եմ»,- ասաց Արարատ Միրզոյանն իր ասվածը «գրոտեսկ» որակելով:

 

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ