Խորհրդարան

ԱԺ ներկայացուցչական ծախսերի առնչությամբ հետաքրքիր բաներ են պարզվել խորհրդարանի աշխատակազմում․ Միրզոյան

ԱԺ ներկայացուցչական ծախսերի առնչությամբ հետաքրքիր բաներ են պարզվել ԱԺ աշխատակազմում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նշել է, որ «Ներկայացուցչական ծախսեր» բյուջեի հոդվածով 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ փաստացի ծախսերը կազմել են 58.1 մլն դրամ, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածի դրությամբ՝ մոտ 91.9 մլն: Ըստ այդմ, 2019թ. փաստացի ներկայացուցչական ծախսերը 33.8 մլն֊ով կամ 33.6%֊ով պակաս են եղել 2018թ. համեմատ:

Ապա, մեկ պատվիրակության հաշվով ներկայացուցչական ծախսերը (ներառյալ նվերների գնում) միջինում 2017թ. կազմել են 6.2 մլն, 2018թ.՝ 4.3 մլն, 2019թ.՝ 2.8 մլն դրամ։

Իսկ պատվիրակությունների մեկ անդամի հաշվով ներկայացուցչական ծախսերը միջինում կազմել են 2017թ.՝ 728 հազար, 2018թ.՝ 343 հազար, 2019թ.՝ 335 հազար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ