fbpx
Խորհրդարան

ԱԺ օրակարգում է Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրելու հարցը

Հունիսի 18-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստերի օրակարգում է նաև Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրելու հարցը։ Առաջիկա երկու օրերին էլ կքննարկվեն ԲԴԽ անդամի ընտրության ու բյուջեի կատարողականի հարցերը։

Իր ելույթի ընթացքում Վահե Գրիգորյանը նշեց՝ Հայաստանում երբեմն կարծիք է հնչում, որ բարձր դատարանների դատավորներին ժողովուրդը պետք է ընտրի քվեարկությամբ։

Գրիգորյանի խոսքով՝ նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական ուժերը պետք է նաև բացահայտեն, թե մեծամասնություն կազմելու ժամանակ դատավորի որ թեկնածուներին են հավանություն տալու և առհասարակ՝ ում են առաջադրելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու։

Ըստ Գրիգորյանը՝ սա թույլ կտա ընտրողներին կանխատեսել թեկնածուներին, որոնք առաջադրվելու են իրենց նախընտրած քաղաքական ուժին քվե տալու դեպքում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ