fbpx
Իրավական

ԱԺ պատգամավորի մեքենայի ապակիները կոտրելու կասկածանքով 2 անձ բերման է ենթարկվել

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի ապակին կոտրելու եւ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանությունը բերման է ենթարկել երկու անձի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։

Բերման ենթարկվածներից 30-ամյա տղամարդը տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի գլանակի մեջ լցված դեղնականաչավուն թմրանյութի նմանվող զանգված, ինչպես եւ այն առարկաները, որոնցով կոտրել է մեքենաների ապակիները։

Պարզվել է, որ բացի նշված գողությունից, բերման ենթարկվածը «Սիրահարների այգու» հարեւանությամբ օգոստոս, հոկտեմբեր ամիսներին նույն եղանակով կատարել էր մի շարք այլ գողություններ եւս՝ հափշտակելով պայուսակներ, դրամապանակներ, փող ու փաստաթղթեր։ Այդ դեպքերի առթիվ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր։ Իսկ հոկտեմբերի 21-ին կատարած գողության առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ