Իրավական

ԱԺ պատգամավորի ընկերոջը խփած ու սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը դեկտեմբերի 9-ին իր Facebook-ի էջում հրապարակում է կատարել, ըստ որի՝ ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։

«Շեկո» մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։ Միջոցառումները շարունակվում են միջադեպի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Գրառում էի կատարել դեկտեմբերի 7-ին Քոչարյանի կողմից ուղարկած ծաղկեպսակի հետ կապված։Երեկ` օրվա ընթացքում, Գյումրիում…

Geplaatst door Կարեն Սարուխանյան op Maandag 9 december 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ