fbpx
Խորհրդարան

ԱԺ պատգամավորը ինքնամեկուսացել է. նա կոնտակտավոր է

Այսօր` մայիսի 6-ին ԱԺ-ում որոշակի խստացումներ են մտցվել կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված: Պատգամավորներին թույլ չի տրվել մտնել ԱԺ շենք մինչև ձեռնոցներ և դիմակ չեն կրել:

Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ աշխատակիցներից մեկը շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ և դրանով է պայմանավորված խստությունը:

NEWS.am-ը հայտնում է, որ զրույց է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ, ով երեկվանից ինքնամեկուսացած է:

Նա նշեց, որ իրեն լավ է զգում, չունի ջերմություն. «Ինքնազգացողությունս լավ է։ Շփում եմ ունեցել 6 օր, երեկ նրա մոտ հաստատվել է դրական։ Դեռ չեմ թեստավորվել, սակայն այսօր կամ վաղը կհանձնեմ թեստ»։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ