Տեսանյութեր

Կցանկանամ`ԱԺ-ում ներկայացված լինեն ՀՅԴ-ն, ՔՈ-ն, ՀԱԿ-ը․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ես տեղեկություն չունեմ, որ Խաչատուր Սուքիասյանը մեզ հետ քննարկում է ունեցել միասնական ընտրություններին մասնակցելու շուրջ, թեպետ ուրախ կլինեմ, եթե ինքը և իր նման մարդիկ, որոնք պատմություն ունեն, ինչ-որ ձևով մասնակցություն ունենան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Ես իմ պատկերացումն եմ ասում, որ կան մարդիկ, որոնք լավ կլինի, որ լինեն ԱԺ-ում և ներկայացնեն այդ խավի շահերը: Ես չեմ խոսում մեր ցուցակով կամ միասնական գնալու մասին: Օրինակ, ես ուզում եմ, որ Արամ Զավենի Սարգսյանը անպայման ներկայացված լինի, էլի շատ ուժեր, օրինակ ՔՈ կուսակցությունը, ՀԱԿ-ը կուզենամ անպայման մասնակցի և ներկայացված լինի: Նույնիսկ ՀՅԴ-ն կուզենամ, որ ներկայացված լինի ԱԺ-ում»:

Տեսանոյւթը՝ 24news-ի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ