fbpx
Հասարակություն
21:40 29/05/2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են «Գուդվին Բետ»-ի պատասխանատուների հետ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամները մայիսի 29-ին հանդիպել են «Գուդվին Բետ» ՍՊԸ պատասխանատուների հետ: Ընկերության աշխատակիցները մինչ այդ իրենց բողոքն են հայտնել «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի առնչությամբ՝ փակելով Բաղրամյան պողոտան ու հավաքվելով խորհրդարանի մոտ:

Հիշեցնենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր և ավտոմատացված՝ սարքավորումների միջոցով վիճակախաղ կազմակերպել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում:

«Գուդվին Բետ» ՍՊԸ պատասխանատուները նշել են, որ խաղասրահների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման արգելումը կհանգեցնի մոտ հազար աշխատատեղի կրճատման և շուրջ երեք հարյուր անշարժ գույքի վարձակալության պայմանագրի լուծման: Նրանք առաջարկել են օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը հետաձգել մեկուկես տարով:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է հարցը քննարկել հանձնաժողովի առաջիկա նիստում, ինչին վերջիններս տվել են իրենց համաձայնությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ