Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամական աջակցություն է տրամադրել Սուրմալուի պայթյունից տուժած տնտեսվարողներին և աշխատակիցներին

Հրապարակող՝

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամական աջակցություն է տրամադրել Սուրմալուի պայթյունից տուժած տնտեսվարողներին և աշխատակիցներին

Ամենադիտվածներ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 17-ին դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին:

ՀԿԽԸ-ի կողմից իրականացրած խոցելիության գնահատման արդյունքների հիման վրա, տուժած խոցելի 42 տնտեսվարողներ և նրանց ընտանիքի 211 անդամները, ինչպես նաև 38 գրանցված աշխատակիցներ և նրանց ընտանիքի 186 անդամներն ստացել են միանվագ դրամական աջակցություն ՝ 42700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

Ընդհանուր առմամբ 397 անձի տրամադրվել է 16 միլիոն 951 հազար 900 ՀՀ դրամ:

Դրամական օգնությունը տրամադրվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Աղետներին արձագանքման, առաջին օգնության և հոգեբանների թիմերը՝ ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, օգոստոսի 14-ին Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհից և դրան հաջորդած պայթյունից անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր:

Ամենաթարմ