fbpx
Հասարակություն

ՀՀ-ի հումանիտար առաքելության խումբը աջակցում է Հալեպի բուժհաստատություններին

«Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջում լուսանկարներ է հրապարակվել, որին կից գրված է․

«Հունիսի 25-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հայաստանի հումանիտար առաքելության կազմում ընդգրկված բժշկական խումբը, ըստ բարի ավանդույթի, Հալեպի բուժհաստատություններին է փոխանցել բժշկական անհրաժեշտ պարագաներ։

Բժշկական կենտրոնների ղեկավարները հայտնել են իրենց երախտագիտությունը հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների, բժշկական հաստատություններում ամենօրյա ցուցաբերվող բժշկական օժանդակության համար, ինչպես նաև Հալեպում ՀՀ հյուպատոսությանը՝ մշտական աջակցության համար»:

https://www.facebook.com/1513184855643090/photos/pcb.2330209500607284/2330206680607566/?type=3&__tn__=HH-R&eid=ARCrh8GPQrakDb1chH3fV2b_Ia3-z8ITGq3vTxY-3mvXnJUsgShCxAyLClAzsZJY6WUiVMJzH20Wk_gw&__xts__%5B0%5D=68.ARDlQnXQCEer5Et-M4hd6CiQehoM6DhRksChmZzp0DTYEJbQ8eSIL3E02DSLeWaoOOFLvhYmt5DAF_2yf5FOBrO9dToX_G2IzFcOBti1dd9e6Y872vItPzg06sX3iM4iFB0XeO_zttKbma2jN3lxutRrrujrIAekbOEtShjBRu0FRFwYekdnB4Nn66sNupObnXyTxWYxVgeVa05lhDcEhSCrdBlzflr_92jLSSl1-jCs-I7snACJmWDcCLCzPygrrOzHh9hSBA9CINDlWL0BcKRw1ovOe1Vtkwl7sFl5W35uFlDq1ciCPcv5RCxW9b9-ewBH0UUympnwTDLxRiO-aBmU3yBX

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ