fbpx
Կրթություն

233 մլն դրամ՝ նպաստառու ընտանիքների դպրոցական երեխաներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին։

«Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ կդառնան 2020 թ.-ի հունիսի դրությամբ ընտանեկան նպաստի համակարգում ներառված ընտանիքների 6-9 տարեկան երեխաները, որոնցից յուրաքանչյուրի համար 40 օրվա համար կհատկացվի 8 հազարական դրամ:

Դրամական կանխիկ փոխանցումները ստանալու համար շահառուները կնույնականացվեն, ամբողջական ցուցակը կփոխանցվի Պարենի համաշխարհային ծրագրին և Կայուն դպրոցական սնունդ հիմնադրամին:

Փոխանցումը կիրականացվի նույն սկզբունքով, որով կատարվում է ընտանեկան նպաստի վճարումը»:

Ավելին՝ այստեղ։

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2904288689798406?__cft__[0]=AZWaq2vSqSCyqmdXVwzz4wQj7EySJN_gffuocieZ7BQae8MvA16JcwC3bykzfnZjVdoShGHnSeA4bDCZua52M383driRo-hutu1CZeZNDVCM-MsisrlVkFYjuX2Nkoo23xDNN4b8JC-hXH4kmj5q07Qy1WjNwEMW1CduL2-kCcbcwQ&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ