fbpx
Երևան
11:51 18/02/2020

Աջափնյակ վարչական շրջանի ևս մեկ աշխատակից է թողնում պաշտոնը

Վարդգես Զուռնաչյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աջափնյակցիներ, անցած մեկ տարվա իմ և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի իմ գործընկերների հետ համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում մեզ գրեթե հաջողվել է լուծել մեր առջև դրված խնդիրները։ Անշուշտ, եղել են նաև թերություններ։

Այսօր ես դադարեցնում եմ իմ ստանձնած պարտականությունները՝ որպես Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աղբահանության և սանմաքրման աշխատանքների պատասխանատու։ Մաղթում եմ բեղումնավոր աշխատանք նշված պարտականությունները ստանձնող աշխատակցին»։

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ աջափնյակցիներ,անցած մեկ տարվա իմ և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի…

Gepostet von Վարդգես Զուռնաչյան am Montag, 17. Februar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ