fbpx
Երևան

Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը՝ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Բացի այդ, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը»,-գրել է նա:

https://www.facebook.com/kubatyan/posts/10218852907385921

Հիշեցնենք, որ երեկ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:

Թելման Թադևոսյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2020 թ. հունվարի 31-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ