fbpx
Երևան
16:00 18/02/2020

Աջափնյակի նախկին ղեկավարի գործունեության վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երեկ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի պատճառն ընկերություններից մեկին առանձնատներ կառուցելու հնարավորություն տալն է:

Factor.am-ը հայտնում է, որ ըստ իր աղբյուրների՝ Աջափնյակ համայնքի ճանաչված բնակիչներից մեկին՝ «Կարգին շինանյութի» կամ «Ջերմուկի» Նորո անուններով հայտնի գործարարի հարազատներին 17-րդ թաղամասում երեք առանձնատուն կառուցելու հնարավորություն է տվել՝ առանց թույլտվության:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, պատասխանելով հարցին, թե Երևանի քաղաքապետարանից Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի գործունեության վերաբերյալ հաղորդում ստացե՞լ են, թե ոչ, ոստիկանությունից հայտնեցին. «Երևանի քաղաքապետարանից փաստաթղթեր են ստացվել, որոնց հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»:

Աղբյուրը՝ Tert.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ