Կառավարություն

ՇՎՏՄ-ն Երևանի Աջափնյակ վարչական շրջանում խախտումներ չի հայտնաբերել

ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խումբը կրկնայցեր է կատարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Էական խախտումներ չեն արձանագրվել:

Տեսչական մարմնի աշխատակիցները բենզինի ու գազի լցակայաններում, ինչպես նաև շինանյութի առևտրի կետերում տնտեսավարողներին ցուցումներ են տվել՝ գործունեության տարածքում գտնվող վճարման տերմինալների հարևանությամբ փակ աղբամաններ, անձեռոցիկներ և ախտահանիչներ տեղադրելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ