fbpx
Սպորտ

«Այաքս»-«Յուվենթուս». մարտական ոչ-ոքի

Չեմպիոնների լիգայի քարոռդ եզրափակչի առաջին հանդիպումների շրջանակում Ամստերդամի «Այաքս»-ը Յոհան Կրույֆի անունը կրող մարզադաշտում ընդունել էր Թուրինի «Յուվենթուս»-ին:

Խաղն ընդանուր առմամաբ անցավ լարված և դիտարաժան պայքարում։ Նախ հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջում բացեց «ծեր սինյորայի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ի դեպ Չեմպիոնների լիգայում խփեց իր 125-րդ գոլը:

Սակայն «Այաքս»-ի ֆուտբոլիստները չէին պատրաստվում հեշտությամբ հանձնվել: Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Այաքսը» վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: 46-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ներեսը գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Չնայած ստեղծված պահերին, բայց խաղն այդպես էլ ավարտվեց՝ ոչ-ոքի (1-1)։ «Յուվենտուսն» ու «Այաքսը» հաջորդ փուլի ուղեգիրը կվիճարկեն Թուրինում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ