fbpx
Առողջապահություն

Այն ամենն ինչ պետք է իմանալ «սարսափազդու» կորոնավիրուսի գոյության մասին. Նարեկ Այվազյան

Չինաստանում վարակվածների 83% բուժվել է կորոնավիրուսից

Նկարում պատկերված է այս պահի դրությամբ աշխարհում ամենաշատ թագավարակով հիվանդների տասնյակ երկրները, որին կարող եք ծանոթանալ https://azat.tv/coronavirus և worldometers.info/coronavirus/ հղումներով։

Չինաստանում կա 81,020 վարակի դեպք։ Նոր դեպք՝ 36 հոգի։ Ընդհանուր մահերի թիվը՝ 3,217։ Նոր մահեր՝ 14 հոգի։ Բուժվել են կամ ինքնաբուժվել են՝ 67,843։ Վարակակիր են՝ 9,896։ Վարակակիրներից կրիտիկական կամ ոչ բարվոք վիճակում են՝ 3,226-ը։

Ահա, այն ամենն ինչ պետք է իմանալ «սարսափազդու» թագավարակի գոյության մասին, որը շատ կարճ կյանք կունենա Չինաստանում և առհասարակ աշխարհում։ Չինաստանում, որտեղ ապրում են 1 միլիարդ մարդ, որից միայն 12 միլիոնն ապրում են Վուհանում, որը համարվում է թագավարակի օջախը։

Այո, չինական կառավարությունը, որպես կիսաավտորիտար վարչակարգ, օգտագործել է, ցավոք, բիրտ մեթոդներ, բայց արդյունքը ներկայումս այսպիսինն է՝ 83% բուժվածներ։

Որպես օրինակ ու համեմատություն ասեմ՝ 1918 թվականին տարածված իսպանական գրիպը ամբողջ աշխարհով մեկ տարածվել է մոտ 260 օրվա ընթացքում և խլել է 350մլն մարդու կյանք ամբողջ աշխարհում, իսկ այսօր պանդեմիաները կարող են տարածվել 36 ժամում, սակայն ոչ կարող են երկար կյանք ունենալ, ոչ էլ կարող են այդքան մարդու կյանք խլել, քանի որ թե՛ բժշկությունն ու գիտությունը, թե՛ մարդկությունն ու կոմունիկացիան իր հնարավորություններով անգերազանցելի է։

Վերոգրյալից չի հետևում, որ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կարիք չկա։ Կա՛։ Հատկապես, որ տեսնում ենք, թե ինչպես են անտեղին ու տեղին «վրա տալիս» իշխանություններին, որը մաքսիմալ կերպով, ըստ իս, կարողանում է հսկողություն իրականացնել և կանխարգելել համաճարակը։

Շնորհակալություն բոլոր բժիշկներին, որ իրենց կյանքն ու առողջույունը վտանգել ու վտանգում են մեր համար։

Առողջություն ու համբերություն բոլորին
Ի խորոց սրտի

Նարեկ Այվազյան 

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3824398004238732

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ