fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի փոփոխության մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահ՝ 2:

Ընդդիմադիրները նշեցին, որ դեմ են նախագծին, քանի որ այն Սահմանադրությանը հակասող դրույթներ էր պարունակում։ Արարատ Միրզոյանը ասաց, որ կարող են շտկել թերությունները մինչև երկրորդ ընթերցում, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը ևս առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ձեռնամուխ կլինի այդ հարցի լուծմանը:

ԼՀԿ խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2021թ-ից, իսկ կարգավորումները ժամանակատար են լինելու:

«Սկսած բազային դրույքաչափից՝ տարբեր հաշվարկներ պետք է լինեն, իսկ սահմանադրականության հետ կապված հարկերը սահմանում է օրենսդիրը: Մենք քննարկելու բան էլ չունենք համապատասխան հանձնաժողովում, հետևաբար, եկեք հետաձգենք, Կառավարությունը համապատասխան կարգավորումները բերի, մտցնի օրենքի մեջ, տեխնիկական բաներն օրենքում են, բուն միտքը մնացել է Կառավարության որոշմամբ: Ես չեմ կարծում, որ նման կարգի օրենքներն ԱԺ-ն պետք է ընդունի»,- ասաց Գորգիսյանը։

ԲՀԿ-ն նույնպես նախագիծը թերի համարեց, սակայն կողմ քվեարկեց։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ