fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը

Յոթերորդ գումարման Ազգային ժողովը հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը:

Այսպես` «Իմ քայլը» խմբակցությունը հանձնախմբում կունենա  5, իսկ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները` մեկական անդամ:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի ստեղծման կարգի վերաբերյալ որոշումը  քվեարկությամբ ընդունվեց 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում. կողմ քվեարկեց 72, դեմ` 1 պատգամավոր:

«Իմ քայլը» խմբակցությունից հանձնախմբում են Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը, Մարիա Կարապետյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Շաքե Իսայանը, «Լուսավոր Հայաստան»-ից` Աննա Կոստանյանը,

Նիստը նախագահող Կնյազ Հասանովն անդամներին առաջարկեց նիստ գումարել և ընտրել հանձնախմբի նախագահ ու քարտուղար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ