fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն ընդունեց Կառավարության ներկայացրած օրենքի նախագծերը

Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացան և ընդունվեցին Կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծերը:

107 կողմ, 0 դեմ և ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընդունվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Ընդունվեց նաև «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ընդունվեց: Նախագծին կողմ քվեարկեց 97, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 6 պատգամավոր:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն ընդունվեց ձայների 107 կողմ, 0 դեմ և ձեռնպահ հարաբերակցությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ