fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն ընդունեց Մարտի 1-ի տուժած քաղաքացիներին աջակցելու նախագիծը

Ապրիլի 23-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծին, որն առաջարկել էին ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը:

Ապրիլի 22-ի նիստի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ներկայացրեց, թե ում է տրամադրվելու աջակցությունը:

«Աջակցության տրամադրվելու է նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս»,- ասաց Նազարյանը:

Լենա Նազարյանը հավելեց, որ քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը, որը պետք է լինի 3 ամսվա ընթացքում: Իսկ քաղաքացիներն աջակցության համար կկարողանան դիմել 3 տարվա ընթացքում:

ԱԺ փոխխոսնակը նաև նշեց, որ կարող է խոսք լինել ոչ միայն ֆինանսական, այլև այլ տեսակի օժանդակության մասին, որովհետև կան մարդիկ, ովքեր առողջական, հոգեբանական խնդիրներ ունեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ