fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն ընդունեց ընդերքաօգտագործման ոլորտի սեփականատերերի մասին նախագիծը

Այսօր Ազգային ժողովում քվեարկության էր դրեվել կառավարության կողմից ներկայացված ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց այն՝ 94 կողմ և 1 ձեռնպահ ձայներով: ԸՍտ նոր նախագծի՝ առաջարկվում է ընդերքօգտագործման ոլորտում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր համարվեն նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների անդամ ֆիզիկական անձինք:

Նախագծով առաջարկվում են նաև մի շարք այլ տարաբնույթ փոփոխություններ: Դրանց մի մասը ընթացակարգային են և ենթարդում են որոշակի վարչարարության հստակեցումներ, սակայն դրանք էականորեն բարելավում են նաև թույլտվությունների տրամադրման գործընթացը:

Փոփոխվում է նաև հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև նոյեմբերի 30-ից երկարաձգվելով մինչև հունվարի 30:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ