fbpx
Սպորտ

Վան Դեյքը Ֆերդինանդի, Կոմպանի և Վուդգեյթի հետ գտնվում է նույն հարթության վրա. Ջեյմս Միլներ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները խոսեց «կարմիրների» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի խաղի մասին:

«Վիրջիլը լավագույն պաշտպանների ցանկում է, որոնց հետ ես երբևէ խաղացել եմ: Ես շատ հաջողակ էի, որ նույն թիմում խաղացի որոշ զարմանալի կենտրոնական պաշտպանների հետ: Վան Դեյքը  Ռիո Ֆերդինանդի, Ջոնաթան Վուդգեյթի և Վինսենթ Կոմպանի նման բարձր խաղամակարդակ ունի:

Վիրջիլը հիանալի կարդում է խաղը, նա արագ է, ուժեղ, գերազանց է գնդակի հետ աշխատելու հարցում, ինչպես նաև շատ վտանգավոր է օդում: Նրա դիրքի ընտրությունը նույնպես լավ է: Դա երևում է, երբ խաղի վերջում մենք նայում ենք խաղի վիճակագրությանը: Նա վազում է ավելի քիչ, քան մնացած բոլոր կենտրոնական պաշտշանները, բայց դա նրան չի խանգարում լինել լավագույնը, քանի որ նա հիասքանչ կերպով է կարդում խաղը։

Նա զարմանալի ֆուտբոլիստ է և մեր թիմի կարևորագույն անդամներից մեկն է»,- ասել է Միլները:

Աղբյուրը՝ Goal։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ