fbpx
Խորհրդարան

Աժ հանձնաժողովում քննարկվում է «Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը

Ապրիլի 11-ին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկման դրվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

«Ընդերքի մասին» օրենսգրքում լրացվում են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվում են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման ու դադարեցման դրույթները:

Զեկուցող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը նշեց, որ Հայաստանն արդյունահանող ճյուղերի նախաձեռնության թափանցիկության թեկնածու երկիր է, միջազգային այդ կազմակերպությանն անդամակցելով՝ ստանձնել ենք որոշ պարտավորություններ, որոնց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտում բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման:

Բաղրամյանն ասաց, որ մեր երկրի ստանձնած պարտավորություններից մեկն էլ ոլորտում գործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումն է: ԱԺ հանձնաժողով ներկայացված փաթեթը կարգավորում է իրական սեփականատերերի բացահայտման ողջ գործընթացը:

«Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն՝ անկախ իրավաբանական անձի բաժնեմասնակցության չափից:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ