fbpx
Խորհրդարան

ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման համար ՍԴ դիմելու նախագիծը

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի նիստում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման համար ՍԴ դիմելուն:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ հրավեր է ուղարկվել նաև Հրայր Թովմասյանին, սակայն վերջինս նիստին չի ներկայացել: Վերջինս, սակայն, ներկա չէ նիստին: Նախագիծը զեկուցելիս Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով այս գործընթացը քաղաքականացնելու հիմքերին, նշեց, որ այն քաղաքական է այնքանով, որ խորհրդարանում է տեղի ունենում, սակայն քաղաքական շարժառիթներ չկան, իսկ վերջնական որոշումը Սահմանադրական դատարանի տիրույթում է:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով Սուրեն Գրիգորյանին, հետաքրքրվեց՝ ճի՞շտ է արդյոք ՍԴ անդամ – ՍԴ դատավոր եզրույթների միջև հավասարության նշան դնելը: Պատգամավորը նաև հիշեցրեց՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա: Բաբաջանյանը ցանկացավ ճշտել՝ խորհրդարանում քննարկվող փաստաթղթում նամակի դիրքորոշում կա՞, թե՞ ոչ։

Սուրեն Գրիգորյանը նշեց՝ ԱԺ-ն ոչ թե խուսափում է այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, այլ, քանի որ այս գործընթացն այլ բանի մասին է, այս փաստաթղթով չեն ցանկանում այդ հարցին անդրադառնալ: Նա ընդգծեց՝ Վահե Գրիգորյանի նամակին այս փաստաթղթով պատասխանել չարժե: Բաբաջանյանի հարցին՝ այս փաստաթղթից դուրս ԱԺ-ն կարձագանքի՞ Վահե Գրիգորյանի նամակին՝ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ։

Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ինքը չի կարող «Իմ քայլը» խմբակցության անունից խոստում տալ՝ հետագայում նման դիրքորոշում լինելու է, թե ոչ: Գրիգորյանը պատասխանեց, որ այդ եզրույթների միջև հավասարության նշան է դրվելու, քանի որ այս նախագիծը դրա մասին չէ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ