fbpx
Հասարակություն

Կալիֆոռնիայում աճուրդի է հանվել լեգենդար բեյսբոլիստ Թայ Քոբի ատամնապրոթեզը

Կալիֆոռնիայի աճուրդների ընկերությունը վաճառքի է հանել հիշարժան իր, որը պատկանել է բեյսբոլի «Դեթրոյտ Թայգերս» թիմին՝ լեգենդար բեյսբոլիստ Թայ Քոբի ատամնապրոթեզը, տեղեկացրել է UPI-ն։

SCP Auctions-ի ատամնապրոթեզի վաճառքի մասին հայտարարությունում նշվել է, որ լոտում ներառված են վերին և ստորին պրոթեզները, ինչպես նաև «արույրե սարքը»։

Ատամները պատկանել են Քոբին, որը խաղացել է «Թայգերս» թիմում 1905-1926թթ. և մահացել 1961թ.։

«Սկզբում դրանք հանձնվել են Քոբի կենսաբան Էլ Սթամփի հավաքածուից, իսկ մեզ ուղարկողը դրանք ձեռք էր բերել Բարի Հալփերի հանրահայտ իսպառ վաճառքում 1999թ. և այդ ժամանակվանից դրանց տերն էր,- նշված է հայտարարությունում։- Ժամանակին Քոբի հանրահայտ ծնոտները հանձնվել էին Բեյսբոլի փառքի սրահին ժամանակավորապես, որտեղ ներկայացվել էին Քուպերսթաունի թանգարանում (Նյու Յորքի նահանգ)»։

Լոտի նկարագրության մեջ նշվել է, որ իր տեսակի մեջ «միակ նմուշը Քոբի մահվանից հետո պահպանվել է անթերի վիճակում»։

Քոբը մինչ այժմ Բեյսբոլի բարձրագույն լիգայի ռեկորդակիր է հարվածների միջին թվով՝ 366։

Ուրբաթ օրվա երկրորդ կեսի դրությամբ աճուրդի գումարը գերազանցել էր 14 000 դոլարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ