Արքայադուստր Դիանայի երեկոյան զգեստն աճուրդի է հանվել Sotheby’s-ում։ Փորձագետներն այն գնահատում են 80-120 հազար դոլար։ Այս մասին հաղորդվում է Նյու Յորքի աճուրդի տան կայքում։
Մուգ մանուշակագույն թավշյա զգեստը ստեղծվել է դիզայներ Վիկտոր Էդելշտեյնի կողմից՝ 1989 թվականին։ Դիանան զգեստը կրել է 1991 թվականին, երբ արքայազն Չարլզի հետ լուսանկարվել է լորդ Սնոուդոնի պաշտոնական կադրի համար:
Նույն թվականին նկարիչ Դուգլաս Հարդինգ Անդերսոնը Դիանային պատկերել է այս զգեստով, որը ցուցադրվել է թագավորական Մարսդեն հիվանդանոցում, որտեղ նա գումար է նվիրաբերել։ 1997 թվականին Դիանան այս զգեստով հայտնվել է Vanity Fair-ի ֆոտոշարքում։
