Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի կտավներից հինգը աճուրդի են հանվելու Նյուրեմբերգ քաղաքում, ինչը հանրության լայն շերտերի վրդովմունքն է առաջացրել: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Նյուրեմբերգի քաղաքապետ Ուլրիխ Մալին դատապարտել է կտավներն աճուրդի հանելու որոշումը՝ նշելով` դա վատ ճաշակի դրսևորում է:
Աճուրդի հանվելիք կտավներից մեկը, որում լեռնային լիճ է պատկերված, ունի 51 000 դոլար մեկնարկային գին:
Հավելենք, որ կտավներից բացի վաճառքի է հանվելու նաև Հիտլերի ծղոտե բազկաթոռը՝ սվաստիկայի նշանով:
Նմուշների վաճառքով զբաղվելու է Weidler աճուրդի տուն: Այն աճուրդի կազմակերպման համար պատահական չի ընտրել Նյուրեմբերգը: 1945թ. հենց այս քաղաքում են դատարանի առաջ կանգնել նացիստական ռեժիմի հանցագործները:
Գերմանիայում օրենքով արգելված է նացիստական խորհրդանիշների հանրային ցուցադրումը: Բացառություններ են արվում միայն կրթական կամ պատմական իրադարձությունները:
