fbpx
Մշակույթ

07:00 12/6/2019

Աճուրդի կհանվի Բեթհովենի մազափունջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բրիտանական Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի Բեթհովենի մազափունջը, որը գերմանացի կոմպոզիտորը կտրել և նվիրել է իր ընկերոջը 1826 թվականին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ակնկալվում է, որ լոտը կվաճառվի 19 000 դոլարով, սակայն աճուրդի տան ներկայացուցիչը հայտարարել է, որ վերջնական արդյունքում մազափունջը կարող է վաճառվել ավելի մեծ գումարով:

Նրա խոսքով՝ ավստրիացի դաշնակահար Անտոն Հալմը կոմպոզիտորին խնդրել է կնոջը որպես հիշատակ մազափունջ նվիրել, սակայն Բեթհովենի ծառան դրա փոխարեն այծի մազեր է ուղարկել, ինչը զայրացրել է կոմպոզիտորին:

«Դրանից հետո նա Խալմին մազափունջ է նվիրել, որը կտրել է գլխի հետևի հատվածից՝ գրելով, որ Խալմը կարող է վստահ լինել, որ դրանք իսկական են»,- պատմել է աճուրդի տան ներկայացուցիչը:

Հալմն ավելի ուշ մազափունջը նվիրել է իր ուսանողին, որը ֆորտեպիանոյի պրոֆեսոր էր Վիեննայի կոնսերվատորիայում: Մազափնջի իսկությունը հաստատել է նաև Ալեքսանդր Ուիլք Թեյերը, որը Բեթհովենի առաջին գիտական կենսագրության հեղինակն է:

Ավելի վաղ աճուրդի տունը վաճառքի է հանել Բեթհովենի մազափունջը, որը կտրվել է 1827 թվականին նրա մահվան օրը, ինչպես նաև այլ կոմպոզիտորների՝ Շոպենի, Մոցարտի մազափնջերը:

Վերեվ