fbpx
Արցախ

ԼՂ-ում հայտնաբերվել և վնասազերծվել է 57 պայթյունավտանգ առարկա․ Կոնաշենկով

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հերթական ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնի ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում տեղանքի, ճանապարհների և օբյեկտների ականազերծման աշխատանքների ընթացքում, ընդհանուր առմամբ, հայտնաբերել և վնասազերծել են 57 պայթյունավտանգ առարկա:

«Ռուս խաղաղապահները տեղական իշխանություններին օգնում են խաղաղ կյանքը վերականգնելու գործում: Ռուսաստանի խաղաղապահների մարդասիրական ականազերծման կենտրոնը Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցի թաղամասում գտնվող 1 հա տարածքում իրականացրել է ականազերծման և պայթունավտանգ առարկաների մաքրման աշխատանքներ: Հայտնաբերվել են 5 պայթյունավտանգ առարկաներ, որոնք տեղափոխվել են հատուկ զորավարժարան և ոչնչացվել են:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է 57 պայթյունավտանգ առարկա: Ռուս խաղաղապահների ինժեներական ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցուցաբերել տեղի վարչակազմին Ստեփանակերտ քաղաքում ընդհանուր օգտագործման ճանապարհների և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների մաքրման գործում»,- նշել է Կոնաշենկովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ