Արցախ
11:00 31/03/2020

Ականատես դիտորդական առաքելությունը ընտրությունները կդիտարկի շրջիկ խմբերի միջոցով

«Ականատես» դիտորդական առաքելություն-ը Facebook-ում գրել է.

«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացնում է Արցախի համապետական ընտրությունների քվեարկության օրվա դիտարկում` դիտորդների շրջիկ խմբերի միջոցով։ Ինչպես հայտնել էինք նախկինում, շրջիկ խմբերում ընդգրկված են միայն տեղացի դիտորդներ։
Արագ արձագանքման շրջիկ խմբերը ողջ օրվա ընթացքում կդիտարկեն քվեարկության գործընթացը Ստեփանակերտում և ԱՀ բոլոր շրջաններում՝ այցելելով հարյուրից ավելի համայնքներ և տեղամասային կենտրոններ։
Բոլոր քաղաքացիները, լրագրողներն ու ընտրական գործընթացի մասնակիցները, ովքեր ունեն ընտրախախտումների մասին տեղեկատվություն, խնդրում ենք զանգահարել մեզ՝ 097212046 հեռախոսահամարով:
Առաքելությունը պարտավորվում է գաղտնի պահել խախտումների մասին ահազանգող անձանց տվյալները և չտրամադրել դրանք երրորդ կողմին ‼️

‼️‼️‼️«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացնում է Արցախի համապետական ընտրությունների քվեարկության օրվա…

Geplaatst door «Ականատես» դիտորդական առաքելություն op Maandag 30 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ
COVID-19. թարմացումներ