fbpx
Հասարակություն

Ակցիա ՌԴ դեսպանատան առջև՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի

ՀՀ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ այսօր բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև՝ ընդդեմ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող իրավիճակի, ոչ կանոնադրական հարաբերությունների և ռուս զինծառայողների՝ ՀՀ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վարքագծի:

Ակցիայի մասնակիցների թվում են քաղաքագետ Արմեն Վարդանյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Մամուլի Ազգային Ակումբի» նախագահ Նարինե Մկրտչյանը: Ակցիային մասնակցում է մոտ 25-ից 35 մարդ:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը դառնում են խոցելի՝ Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմահենակետի զինծառայողների մերժելի վարքագծի և այնտեղ տիրող ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։

ՀԺ-ն երեկ հրապարակեց ակցիայի ժամանակ հնչած հանրագիրը, որը նրանք ցանկանում են հանձնել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ուղերձը՝ ուղղված ՀՀ իշխանություններին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ