ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մամլո խոսնակը դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին նա գրել է իր Facebook-ի էջում։
«Հարգելի՛ համաքաղաքացիներ, սիրելի՛ գործընկերներ, ազատման դիմում եմ գրել զբաղեցրած պաշտոնից և այսօրվանից դադարեցնում եմ ԱԽ քարտուղարի մամլո խոսնակի իմ պարտականությունները։
Կարճատև դադար է պետք Թեկնածուական աշխատանքովս զբաղվելու համար։
Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր գործընկերներիս, լրագրողներին, հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակիցներին, Hex Divison ընկերությանը՝ արդյունավետ համագործակցության և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ ընձեռված հնարավորության և համատեղ աշխատանքի համար։
Ապագայում ևս իմ աշխատանքային գործունեության և ձեռնարկումների մեջ նշանաբան եմ ունենալու Հայաստանակենտրոնությունն ու հանրային շահը։
Առողջություն և աշխատանքային հաջողություններ բոլորիս»։
https://www.facebook.com/areg.kochinyan/posts/3492276980788471
