fbpx
Մշակույթ

Ակնայի մոտակայքում 9-10-րդ դարի խաչքար է հայտնաբերվել

Նորագյուղի բնակիչ Արթուր Հակոբյանն Ակնայի (Աղդամ) մոտակայքում հողը մշակելու ժամանակ խաչքար է հայտնաբերել:

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանն ասել է, որ իրենց կառույցի Ասկերանի աշխատակիցներն այցելել են տվյալ տարածք և ծանոթացել խաչքարին: Այս մասին հայտնում է Արցախպրեսը:

«Ըստ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի՝ խաչքարը թվագրվում է 9-10-րդ դարերով»,- նշել է Ա. Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ անցած տարի նույն տարածքում ևս մեկ խաչքար և խեցեղենի կտորներ են գտնվել: Գտնված երկու խաչքարերն առայժմ նույն տեղում են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ