fbpx
Սպորտ

Ակնհայտ է, որ ես ոչ մի խնդիր չունեմ Գրիզմանի հետ. Մեսսի

Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոստովանել է, որ իր ու Լիոնել Մեսսի հարաբերությունները դեռևս վերջնականապես ձևավորված չեն, բայց արգենտինացու խոսքերով ՝ իրար միջև ոչ մի խնդիր չկա։

Չորեքշաբթի օրը Մեսսին կատարեց մրցաշրջանի իր երկրորդ մեկնարկը։ Նրա օգնությամբ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի F խմբում 2-1 հաշվով հաղթեց «Ինտեր»-ին։

Գրիզմանը, որը նախորդ մրցաշրջանում «Աթլետիկո Մադրիդից» տեղափոխվեց «Բարսելոնա», պնդում է, որ ինքն ու Մեսսին շատ քիչ են խոսում ու հետևաբար ճիշտ հարաբերություններ կառուցելու գործը դժվարանում է։

«Ակնհայտ է, որ մեր միջև ոչ մի խնդիր չկա։ Ես բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ, մենք շատ միասնական ենք։ Մենք գիտակցում ենք, որ սա մեր ունեցած լավագույն վիճակը չէ։ Մեզ շատ էր անհրաժեշտ այս հաղթանակը, մենք պետք է այս ուղով անցնեինք մեկ մակարդակ բարձրանալու համար։

Մենք ճանապարհի կեսին ենք ու գիտակցում ենք, որ ծանր շրջանում ենք գտնվում, բայց նաև հասկանում ենք,որ Եվրոպայի բոլոր գրանդ ակումբները վատ են մեկնարկել մրցաշրջանը։ Փորձում ենք քայլ առ քայլ հարմարվել մրցաշրջանին»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում AS-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ