fbpx
Սպորտ

Ակնհայտ է, որ կարիերաս կավարտեմ Բարսելոնայում. Մեսսի

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցը․

«Վերջերս ենք քննարկել պայմանագրիս հարցը։ Չեմ ցանկանում, որ պայմանագիրն ինձ կապի հանդես գալու պարտավորվածության հետ, քանի որ ես չգիտեմ, թե ինչպես կզգամ ինձ։ Չեմ ցանկանում, որ պայմանագիրս ուժի մեջ լինի, եթե ես կշարունակեմ վերականգնվել վնասվածքից։

Ցանկանում եմ մրցել այնքան ժամանակ, քանի դեռ ինձ ֆիզիկապես լավ կզգամ, բայց, ակնհայտ է, որ մինչև կարիերայիս ավարտը կմնամ «Բարսելոնայում»»,- ասել է Մեսսին Metro FM-ի եթերում։

Ավելի վաղ հայտնել էին, որ «Բարսելոնան» Մեսսիին առաջարկել է 10 տարով երկարաձգել պայմանագիրը՝ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ակումբում ղեկավար պաշտոն զբաղեցնելով։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ