fbpx
Աշխարհ

Ակնկալում ենք, որ Բայդենի հայտարարությունը չի ազդի Թուրքիայի հետ ռազմական հարաբերությունների վրա․ Պենտագոն

Ամերիկայի Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ նախագահ Ջո Բայդենի կողմից՝ Հայոց ցեղասպանության մասին արված հայտարարությունը չի ազդի ԱՄՆ-Թուրքիա ռազմական հարաբերությունների վրա։

Այս մասին ասել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին։

Նա նշել է, որ Թուրքիան NATO-ի կարևոր դաշնակիցներից մեկն է ու իրենք չեն ակնկալում որևէ փոփոխություն ռազմական հարաբերություններում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բայդենը ապրիլքսանչորսյան իր հայտարարությունում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը, այդպիսով, պաշտոնապես ճանաչելով հայերի դեմ իրականացված Օսմանյան կայսրության ցեղասպանությունը;

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ